Ինչպես հայտնում են գերմանական ԶԼՄ-ները, Մյունխենի "Բավարիան" միացել է ֆրանսիական "Մարսելի" գանացի հարձակվող Անդրե Այուի համար ընթացող պայքարին: "Բավարիայի"
ներկայացուցիչներն արդեն ներկա են եղել և հետևել Այուի խաղին, ով նաև
Գանայի ազգային հավաքականի անդամ է: Առայժմ "Մարսելի" ղեկավարների հետ
պաշտոնական բանակցություններ չեն եղել, բայց "Բավարիան" շարունակելու է
հետևել 21-ամյա հարձակվողին: Ավելի վաղ, Այուի անունը կապում էին
Լոնդոնի "Արսենալի" հետ, որտեղ մարզական մամուլը ֆուտբոլիստին "ուղարկում
էր" ձմեռային տրանսֆերային պատուհանի արդյունքներով: Հավելենք, որ երիտասարդ հարձակվողն իր Մարսելյան կարիերայում ունի 37 խաղ և 11 խփած գնդակ:
|