09:02 "Բավարիան" ամենից շատն է վաստակում | |
Մյունխենի "Բավարիան" երկարաձգել է իր գլխավոր հովանավոր` գերմանական գարեջուր արտադրող Paulaner ընկերության հետ գործող համաձայնագիրը, որն արդեն 10 տարուց ավելի է, ինչ հանդիսանում է "բավարացիների" հովանավորը: Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2016թ.-ը, և այդ ընթացքում նախատեսվում է ակտիվ համագործակցություն երկու կողմերի միջև: Հայտնի ընկերությունը պետք է հատուկ ֆան-տարաքծներ ստեղծի "Բավարիայի" տնային` "Ալյանս Արենա" մարզադաշտի մոտակայքում, ինչպես նաև կազմակերպի նոր ընկերական խաղեր մյունխենյան թիմի հիմնական կազմի և երկրպագուների միջև: Թեև ֆինանսական տեսանկյունից ոչինչ հայտնի չէ, սակայն ըստ Deloitte ընկերության` "Բավարիան" աշխարհում ամենից շատն է եկամուտ ստանում գովազդից` տարեկան ավելի քան 177.7 մլն եվրո, ինչը չլսված թիվ է անգամ Մադրիդի "Ռեալի" ու "Բարսելոնայի" համար:
| |
|
Total comments: 0 | |