12:48 "Բավարիան" չի խղճում նույնիսկ թույլերին | |
Երեկ երեկոյան ընկերական հանդիպումների շրջանակներում քաթարական համեստ "Ալ-Սայլիյա" ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր գերմանական ֆուտբոլի առաջատար թիմերից մեկին` Մյունխենի "Բավարիային": Հանդիպումը հատկապես լավ ստացվեց հյուրերի համար, քանի որ վերջիններս մրցակցի դարպասն ուղարկեցին 13 գնդակ` սեփականը պահելով անառիկ: Այսպիսով, "Ալ- Սայլիյա" - "Բավարիա"` 0-13: Նշենք, որ մյունխենցիներից պոկերի հեղինակ է դարձել Օլիչը (5 գնդակ), դուբլի հեղինակներ են դարձել Պետերսենը և Ֆրանկ Ռիբերին, իսկ մեկական գնդակներ էլ հեղինակել են Մարիո Գոմեսը, Թոմաս Մյուլլերը, Արյեն Ռոբբենը և Կոնտենտոն: | |
|
Total comments: 0 | |