Home » 2012»Փետրվար»8 » "Բավարիան" համաձայնության է եկել Շակիրիի հետ
20:14
"Բավարիան" համաձայնության է եկել Շակիրիի հետ
Եվրոպական ֆուտբոլի ամենախոստումնալից երիտասարդներից մեկը կհայտնվի Մյունխենի "Բավարիայում": Խոսքը Շվեյցարիայի ազգային հավաքականի և շվեյցարական "Բազելի" կիսապաշտպան Ջերդան Շակիրիի մասին է: Ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել Մյունխենում և իր ստորագրությունը դրել 4-ամյա պայմանագրի տակ: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը գերմանական հսկային կմիանա միայն ամռանը, իսկ այս մրցաշրջանը կավարտի "Բազելում":