Home » 2012 » Հունվար » 11 » "Բավարիան" կրկին հաղթում է` կրկին խոշոր հաշվով
17:39
"Բավարիան" կրկին հաղթում է` կրկին խոշոր հաշվով
 Երեկ իր հերթական ընկերական հանդիպումն էր անցկացնում գերմանական "Բունդեսլիգայի" բազմակի չեմպիոն Մյունխենի "Բավարիան", ում մրցակիցն այս անգամ ոչ թե ակումբ էր, այլ Հնդկաստանի ազգային հավաքականը: Հանդիպումը տեղի էր ունենում Հնդկաստանի Նյու-Դելի քաղաքում: Ինչպես շատերը սպասում էին, հանդիպումը հաղթական ելքով ավարտեց մյունխենյան ակումբը, ով հանդիպման առաջին խաղակեսից հետո հաղթում էր արդեն 4-0 հաշվով: Սակայն երկրորդ խաղակեսում կողմերից և ոչ մեկը չկարողացավ գրավել հակառակորդի դապասը, իսկ հանդիպումն ավարտվեց 0-4 հաշվով` հօգուտ հյուրերի: Խաղի ընթացքում մյունխենցիներից գոլերի հեղինակ դարձան Մարիո Գոմեսը (14'), Թոմաս Մյուլլերը (30' և 38') ու Բաստյան Շվայնշտայգերը (42'):
     Նշենք, որ այս խաղը Հնդկաստանի ազգային հավաքականի 35-ամյա ավագ Բայչունգա Բհուտիի համար վերջինն էր կարիերայում, ով այս ընթացքում իր ազգային հավաքականի կազմում անցկացրել է 107 հանդիպում` դառնալով 43 գոլի հեղինակ: Որպես նվեր` Բայչունգային Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նվիրեց ավտոմեքենա:
     Հարգելի այցելուներ, ստորև կարող եք դիտել Հնդկաստան - "Բավարիա" հանդիպման վտանգավոր պահերն ու գրանցած գոլերը.

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0