Ուկրաինական Դոնեցկի "Շախտյորի" ու նաև Հայաստանի ազգային ընտրանու առաջատար 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով սկսել է հետաքրքրվել անգամ Մյունխենի "Բավարիան"։ Այս մասին տեղեկացնում է հեղինակավոր Calciomercato-ն։ Կայքում նշվում է նաև, որ Հենրիխի տրանսֆերային արժեքը այս պահին կազմում է դեռևս 15 մլն եվրո: Բացի այդ ըստ հեղինակավոր կայքի հաղորդած տեղեկությունների՝ հայազգի տաղանդավոր խաղացողով հետաքրքրվում է նաև Թուրինի "Յուվենթուսը": Հիշեցնենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանն այս տարվա Ուկրաինայի առաջնության նաև լավագույն ռմբարկուն է, իսկ ընդհանուր 23 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։
|