09:19 "Բավարիայի" լեգենդը զարմացած է | |
Մյունխենի "Բավարիայի" վաղուց նախկին առաջատար Շթեֆան Էֆֆենբերգը իր զարմանքն է հայտնել լրագրողներին` տեսնելով, թե ինչպես է իր նախկին ակումբը "կյանքի գնով" պայքարում Բիլբաոյի "Ատլետիկի" հենակետային կիսապաշտպան Խավի Մարտինեսի համար: "Ինձ, իրոք, զարմացնում է այն փաստը, որ թիմը մեծ ջանքեր է տանում այդ ֆուտբոլիստին գնելու համար: Ինձ համար Խավի Մարտինեսը իրոք շարքային խաղացող է, իսկ նրա դիրքում շատ ավելի լավ խաղացողներ կարող են խաղալ "Բավարիայում": Իհարկե, այդ տղան դեռևս 23 տարեկան է և արդեն իսկ նվաճել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների կոչումը, սակայն նա ընդամենը 20-25 րոպե է անցկացրել խաղադաշտում: Չեմ կարծում, թե հարկավոր է ու խելքին մոտ 40 մլն եվրո վճարել նման մակարդակի խաղացողի համար: Կարծում եմ` կարելի է ուղղակի փոխել Դավիդ Ալաբայի դիրքը",- ասել է նախկին բավարացին:
Հ.Գ.: "Բավարիան" պատրաստակամություն է հայտնել խաղացողի համար վճարել "Ատլետիկի" կողմից պահանջվող 40 մլն եվրոն: | |
|
Total comments: 0 | |