Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդին" պատկանող պորտուգալացի արագավազ ֆուտբոլիստ Բեբեն, ով
վարձակալությամբ այս մրցաշրջանի սկզբում տրվել է թուրքական "Բեշիքթաշին", Պորտուգալիայի մինչև 21 տարեկանների
հավաքականի կազմում գտնվելու ժամանակ ծնկահոդի ջլերի ծանր վնասվածք է ստացել: Թուրքական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Բեբեի
վերականգնման համար կպահանջվի առնվազն կես տարի: Նշենք, որ Բեբեն դեռ ոչ մի հանդիպում չէր անցկացրել "Բեշիկթաշի" կազմում:
|