Կապանի "Գանձասարի" երիտասարդ և հեռանկարային դարպասապահ Արսեն Բեգլարյանը հետաքրքրել է որոշ իտալական մեծ ակումբների: Ըստ իտալական tuttocalcio.it հեղինակավոր կայքի` դարասապահի ծառայություններով որոշակիորեն հետաքրքրված են անգամ իտալական "մանուշակները", որոնք ծանոթացել են Արսեն Բեգլարյանի խաղին Եվրոպայի լիգայի հադիպումներից` լավ տպավորություններ ստանալով կապանյան թիմի խաղացողի ցուցադրած հուսալի ու ինքնավստահ խաղից: