Home » 2012 » Օգոստոս » 10 » Բեն Արֆա. "Նյուքասլը" կարող է Անգլիայի չեմպիոն դառնալ"
08:15
Բեն Արֆա. "Նյուքասլը" կարող է Անգլիայի չեմպիոն դառնալ"
 Անգլիական "Նյուքասլի" և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան, ով հաճախ աչքի է ընկնում շատ ծանր բնավորությամբ, օրերս հայտարարել է, որ մտադիր է "կաչաղակների" հետ պայքարել "Պրեմիեր լիգայում" հաղթելու համար: "Ոչ մեկ չի լքել մեր թիմը: Բոլոր առաջատարներն էլ մնացել են, այդ պատճառով էլ մենք վստահ ենք, որ այս հոյակապ խաղացողների հետ մենք կարող ենք հաղթել նաև Անգլիայի առաջնությունում: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա մենք կկարողանանք մտնել լավագույն քառյակ: Հետագայում արդեն կմտածենք նաև առաջնությունում հաղթելու մասին: Անգլիայում ամեն ինչ էլ հնարավոր է, քանի որ սա աշխարհի լավագույն առաջնություն է: Մենք լավ խաղացողներ ունենք, իսկ ակումբի երկրպագուներն ու մարզադաշտն էլ հրաշք են: Վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել ցանկացած բարձունքի",- ասել է երիտասարդ կիսապաշտպանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0