Մալայզիայի ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնապես
ներողություն է խնդրել Լոնդոնի "Չելսիից" և վերջինիս հրեա կիսապաշտպան Յոսի Բենայունից այն բանի համար,
որ տեղի երկրպագուները հակասեմիտիստական վարք են դրսևորել ֆուտբոլիստի նկատմամբ
անգլիացիների և տեղի ակումբային հավաքականի միջև կայացած հանդիպմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ "Չելսին"
բողոք էր ներկայացրել Մալայզիայի ֆուտբոլային ասոցիացիա, քանի որ հանդիպման ժամանակ 31-ամյա իսրայելցու
յուրաքանչյուր հպումը գնդակին ուղեկցվել է 85 հազարանոց ամբոխի
սուլոցներով: Հ.Գ.: Մալայզիացիների նման պահվածքը բացատրվում է այն փաստով, որ
նրանք բոլորը պաղեստինցիների կողմնակից են, իսկ Բենայունը դարձել է առաջին
իսրայելցի ֆուտբոլիստը, ով վերջին ժամանակաշրջանում եղել է հակասեմիտիստական Ասիայում:
|