Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Մոսկվայի "Լոկոմոտիվը" պատրաստ է ձեռք բերել Լոնդոնի "Արսենալի" 31-ամյա իսրայելցի կիսապաշտպան Յոսսի Բենայունին: "Երկաթուղայինները" ցանկանում էին գնել Իսրայելի ազգային հավաքականի ավագին դեռևս այս ձմռանը, իսկ այժմ այդ հետաքրքրությունն ավելի է մեծացել ու լրջացել: Ռուսական թիմի ղեկավարները պատրաստ են երկամյա պայմանագիր առաջարկել 31-ամյա ֆուտբոլիստին, ում տրանսֆերը պատկանում է լոնդոնյան մյուս գերակումբին` "Չելսիին":
|