18:58 Բենդներն ու Ալմունյան "Արսենալից" հեռանալու ուղին են ընտրել | |
Այս ամռանը Լոնդոնի "Արսենալի" հիմնական կազմի ևս մի քանի ֆուտբոլիստներ կարող են հեռանալ "մառախլապատ ալբիոնից": Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ "զինագործների" երկու առաջատար ֆուտբոլիստները՝ հարձակվող Նիկլաս Բենդները և դարպասապահ Մանուել Ալմունիան, չեն ընդգրկվել ակումբի այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր մոտ օրերս մեկնելու են Ասիա ֆուտբոլային ուղևորության: Լոնդոնյան ակումբի հետ համագործակցող BBC ընկերության աշխատակիցները տեղեկացնում են, որ նրանք այժմ նոր ակումբի փնտրտուքների մեջ են և, ամենայն հավանականոթւամբ, մոտ ժամանակներս կհեռանան լոնդոնյան ակումբից: Հարկ է նշել, որ իրադարձությունների այսպիսի ընթացքն այդքան էլ մեծ անակնկալ չէ ֆուտբոլասերների համար, քանի որ Նիկլաս Բենդների հեռանալու մասին խոսում էին դեռևս նախորդ մրցաշրջանի ընթացքում, իսկ ահա Ալմունիան էլ կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում և ոչ մի կերպ չի կարողանում վերագտել իր նախկին խաղը:
| |
|
Total comments: 0 | |