Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Guardian օրաթերթը, Լոնդոնի "Արսենալի" դանիացի հարձակվող
Նիկլաս Բենդտներն իր կարիերան շարունակելու է Լիսաբոնի "Սպորտինգում": 23-ամյա հարձակվողի
տրանսֆերը գնահատվում է 9 մլն ֆունտ ստեռլինգ: Առաջիկա հանգստյան օրերին
պաշտոնապես կհայտարարվի Բենդտների տեղափոխոխության մասին: Հիշեցնենք,
որ Նիկլաս Բենդտներն "Արսենալ" էր տեղափոխվել 2005թ.-ին: Լոնդոնցիների
կազմում դանիացի հարձակվողն անց է կացրել 98 խաղ և դարձել 22 գոլի
հեղինակ: Նշենք, որ Բենդտներն այդ ընթացքում հասցրել է վարձավճարով ելույթ
ունենալ նաև "Բիրմինհեմի" կազմում: Իսկ նախորդ մրցաշրջանի ավարտին
ֆուտբոլիստը հայտարարել էր "Արսենալը" լքելու իր մտադրության մասին, քանի
որ Լոնդոնում ինքը խաղային պրակտիկայի բավականաչափ պակաս էր զգում: