10:14 Բենդտները լուրջ է տրամադրված | |
Լոնդոնի "Արսենալի" դանիացի երիտասարդ հարձակվող Նիկլաս
Բենդտները, ով տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձակալությամբ տեղափոխվել է "Սանդերլենդ", հասկացնել է
տվել, որ մտադիր չէ հաջորդ տարի վերադառնալ լոնդոնցիների կազմ. այս մասին հայտնում է Sky Sports հանրահայտ լրատվամիջոցը: Հիշեցնենք, որ նախկինում ևս դանիացի ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել էր, որ երազում է հեռանալ "զինագործների" թիմից,
որպեսզի կարողանա խաղադաշտ դուրս գալ: "Ես երբեք չեմ վերադառնա "Արսենալ": Եթե ամեն բան իմ ցանկությամբ լինի, ես երբեք դուրս չեմ գա խաղադաշտ նրանց մարզաշապիկով: Այն բանից հետո, երբ ես ավտովթարի
ենթարկվեցի, այլևս հնարավորություն չունեցա ամրագրվել թիմի հիմնական կազմում: Այսպես
արդեն ձգվում էր մեկ ու կես տարի: Հիմա ես իրոք անհամբերությամբ եմ
սպասում "Սանդերլենդի" կազմում ելույթ ունենալուն: Եթե այստեղ էլ խնդիրներ լինեն, ապա այլ ակումբ
կգտնեմ, բայց "Արսենալ" երբեք չեմ վերադառնա",-Բենդտների խոսքերն է մեջբերում
Sky Sports լրատվամիջոցը: | |
|
Total comments: 0 | |