Անգլիական "Սանդեռլենդի" դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտները հնարավոր է, որ մոտ ժամանակներս տեղափոխվի իսպանական "Պրիմերա": Դանիացի 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է "Սևիլյան". այս մասին տեղեկացնում է հանրահայտ TMW հանդեսը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս "Սանդեռլենդում", իսկ պատկանում է Լոնդոնի "Արսենալին":
|