Home » 2012 » Հունվար » 14 » Բենիտես. "Մոուրինյոյի ղեկավարությամբ ես կլինեի լավագույնը"
17:21
Բենիտես. "Մոուրինյոյի ղեկավարությամբ ես կլինեի լավագույնը"
 Անգլիական "Լիվերպուլի" և իտալական "Ինտերի" նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով այժմ փորձագիտական աշխատանքով է զբաղվում EuroNews լրատվական գործակալության սպորտային բաժնում, իր կարծիքն է արտահայտել Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին, ում հետ ինքն անձամբ բավականին բարդ հարաբերություններ ունի:
      "Մոուրինյոն շատ հասարակ մարդ է, ով շատ է սիրում, երբ մարդկանց ու նամանավանդ լրագրողների ուշադրության կենտրոնում ինքն է լինում, այլ ոչ թե իր թիմը: Այդկերպ իր սաները կարողանում են խուսափել ճնշումներից, որի արդյունքում թիմում հիանալի մթնոլորտ է լինում: Այդ մասին հիանալի գիտեն բոլոր ֆուտբոլիստները, դրա համար էլ չկա մեկը, ով չի սիրում պորտուգալացու պրագմատիզն ու հզոր հումորը",- ասել է Բենիտեսը` ժպիտով հավելելով, որ չնայած ժամանակին իրեն մարզել են աշխարհի լավագույն մարզիչները, բայց Մոուրինոյի ղեկավարությամբ ինքը գուցե կարժանանար "Ոսկե գնդակ" մրցանակի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0