Իտալական "Ինտերը" անցած մրցաշրջանի սկզբում գլխավորած և մրցաշրջանի կեսից հեռացված իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը պարազաբանել է "ներաձուրիների" ներկայում ունեցած անհաջողությունների գլխավոր պատճառը: "Ինտերը" անցած տարի ուղղակի հիանալի հնարավորություններ ուներ: Միլանցիների ղեկավարությունը մեզ նոր ու ուժեղ խաղացողներ էր խոստացել, ովքեր կուժեղացնեին թիմը, բայց նման բան չեղավ, և ահա արդյունքը: Մենք թիմի հետ ջանասիրաբար աշխատում էինք, և
կարծում եմ՝ եթե ակումբը մի քիչ գումար ծախսեր ձմռանը, և մենք վնասվածքներով խաղացողներ
չունենայինք, ապա կկարողանայինք հաղթել ամենուր",-ասել է իսպանացի մասնագետը անգլիական լրատվամիջոցներից մեկին:
|