Իտալական "Ինտերի" նախկին գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը համարվում է լոնդոնյան "Չելսիի" ներկայիս գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշին փոխարինող առաջին թեկնածուներից մեկը: Եթե հանկարծ լոնդոնցիները չկարողանան հաղթահարել "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլը, ապա, ամենայն հավանականությամբ, իսպանացի մասնագետը կստանձնի "Չելսիի" գլխավոր մարզչի պարտականությունները:
Հավելենք, որ Ռաֆայել Բենիտեսի հաշվին կա մի քանի տարվա հարուստ փորձ անգլիական "Պրեմիեր լիգայում", ինչպես նաև գերազանց փոխհարաբերություներ լոնդոնցիների աստղային հարձակվող Ֆեռնանդո Տորրեսի հետ:
|