Home » 2012 » Հունիս » 17 » Բենտը կուզենար խաղալ Ագբոնլահորի հետ
08:51
Բենտը կուզենար խաղալ Ագբոնլահորի հետ
 Անգլիական "Ասթոն Վիլլայի" հարձակվող Դարրեն Բենտը, ով այս օրերին իր ազգային ընտրանու հետ գտնվում է Ուկրաինայում, չի թաքցրել, որ շատ կուզենար Անգլիայի ազգային թիմում տեսնել նաև իր ակումբակից Գաբրիել Ագբոնլահորին: "Նա հիանալի խաղացող է, իսկ մեր թիմի տղաներն էլ շատ լավ գիտեն նրան և հաճույքով կմարզվեին նրա հետ: Կարծում եմ` Գաբրիել Ագբոնլահորը ապագայում մեր հավաքականի համար խիստ անհրաժեշտ խաղացող է: Նրա արագությունն ու նպատակասլացությունը շատ կօգնի մեզ: Բոլորն էլ լավ կհիշեն, թե ինչքան լավ սկսեց նա անցած մրցաշրջանը, բայց ցավոք 2-րդ շրջանում նա այլևս չփայլեց, այլապես այսօր մեզ հետ կլիներ: Ցավում եմ, որ նա այսօր մեզ հետ չէ",- ասել է Դարրեն Բենտը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 411 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0