Home » 2011 » Սեպտեմբեր » 11 » Բենզեմա. "Ես գտել եմ իմ խաղը"
15:07
Բենզեմա. "Ես գտել եմ իմ խաղը"
Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, ով երեկ կայացած "Խետաֆեի" հետ հանդիպման ընթացքում դարձել է 2 գոլի հեղինակ (Խմբ. խաղն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով 4-2 հաշվով), նշել է, որ ինքը գտնվում է թե հոգեբանական, թե ֆիզիկական տեսանկյունից գերազանց վիճակում և պատրաստվում է դառնալ իսպանական "Պրեմիերայի" 2011/2012 առաջնության լավագույն ռմբարկու: 23-ամյա խաղացողի խոսքերը մեջբերում է "Արքայական թիմի" պաշտոնական կայքը. "Ես ուղղակի գերազանց եմ ինձ զգում ներկայիս թիմում: Մարզիչն ու խաղացողները հավատում են իմ ուժերին, իսկ ես էլ ամենօրյա քրտնաջան աշխատանքի ու մարզումների շնորհիվ գտել եմ իմ խաղը: Հուսով եմ` հետագայում էլ կփորձեմ իմ գոլերի շնորհիվ հաղթանակներ բերել "Ռեալին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0