Home » 2012 » Մայիս » 24 » Բենզեման չի վախենում կարծիք հայտնելուց
19:05
Բենզեման չի վախենում կարծիք հայտնելուց
 Մադրիդի "Ռեալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Քարիմ Բենզեման այսօր հանդիպել է լրագրողների հետ, իսկ հանդիպման շրջանակներում զրույց է ծավալվել ավարտված մրցաշրջանում թիմի ելույթների, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նոր պայմանագրի և արգենտինացի հարձակվող Գոնզալո Հիգուայինի ապագայի մասին տարածված թեմաներով (Խմբ. նշենք, որ Մոուրինյոն իր գործող պայմանագիրը երկարաձգել է մինչև 2016թ.): Մադրիդյան Marca հանդեսը մեջբերում է ֆրանսիացի գոլահարի խոսքերը. "Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է: Ես շատ ուրախ եմ, որ նա որոշում կայացրեց երկարաձգել թիմի հետ գործող պայմանագիրը: Վստահ եմ, որ հենց նրա շնորհիվ "Ռեալը" մեծ խաղային վերելք ապրեց և կարողացավ նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Ինչ վերաբերում է Հիգուայինին, ապա Դուք պարզ տեսաք, թե ինչպիսի հիանալի ֆուտբոլ է ցուցադրում այդ արգենտինացին: Հուսով եմ, որ նա չի լքի մեզ":
     Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, ըստ որոնց` Հիգուայինը որոշում է կայացրել չհեռանալ "Ռեալից"` չնայած նրան, որ հիանալի ու շահավետ առաջարկ ուներ ֆրանսիական "ՊՍԺ"-ից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 392 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0