Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածք է ստացել "Այաքսի" դեմ հանդիպմանը և, ամենայն հավանականությամբ, բաց է թողնելու "Էսպանյոլի" դեմ կայանալիք խաղը: Ֆուտբոլիստի վերականգնման ստույգ ժամկետ դեռևս չի հաղորդվում:
|