Home » 2012 » Մայիս » 15 » Բենզեման դեռ կշարունակի խաղալ "Ռեալում"
08:25
Բենզեման դեռ կշարունակի խաղալ "Ռեալում"
 Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հույս է հայտնել, որ դեռևս երկար ժամանակ կխաղա "Արքայական ակումբում", այն էլ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: "Չգիտեմ, թե արդյոք կկարողանամ թիմում այնքան խաղ անցկացնել, որքան Ռաուլը, սակայն ես պատրաստ եմ դրան: Ցանկանում եմ հենց այստեղ ավարտել կարիերաս, քանի որ ինձ համար ամեն բան հոյակապ է դասավորվում: Մենք հաղթել ենք առաջնությունը, և հպարտանում եմ դրանով: Սկզբում խնդիրներ ունեի, որոնք պայմանավորված էին այն հանգամանքով, որ առաջին անգամ կյանքումս կտրվեցի ընտանիքիցս: Ժամանակի և քրտնաջան արշատանքի արդյունքում ես կարողացա լավ մարզավիճակ ձեռք բերել: Ես միշտ էլ ցանկացել եմ խաղալ այս թիմում և այսօր արդեն երջանիկ եմ: Զինեդին Զիդանի օգնությունը նույնպես բավական մեծ է: Նա Ֆրանսիայի հպարտությունն է: Ինչ վերաբերում է մեր մարզչին, ապա ասեմ` Ժոզե Մոուրինյոն միշտ կապի մեջ է ինձ հետ, իսկ դա արդեն շատ լավ է",- ասել է Բենզեման:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0