Home » 2011 » Հունիս » 11 » Բենզեման մեղադրվում է սեքսուալ սկանդալի մեջ
20:33
Բենզեման մեղադրվում է սեքսուալ սկանդալի մեջ
 Բրիտանական The Sun պարբերականը հայտնում է, որ Մադրիդի "Ռեալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քարիմ Բենզեման ներքաշվել է ոստիկանական հետաքննության մեջ` անչափահաս երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի հանցագործությունների հետ կապված: 14-ամյա աղջկա ընտանիքը դիմել է տեղի իրավապահ մարմիններին, երբ նրա FaceBook սոցիալական կայքի էջում հայտնաբերել են Karim Benze անունով օգտագործողի հետ զրույցը: Աղջկա բարեկամները համոզված են, որ այդ "մականունը" պատկանում է իսպանական Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի ֆուտբոլիստ Քարիմ Բենզեմային: Օգտագործողը պատմել է "Ռեալի" մասին, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի Ռեյունիոն կղզում անցկացրած հանգստի մասին, որտեղ էլ բնակվում է դեռահասը: Հայտնի է, որ 23-ամյա խաղացողը 2009-ի դեկտեմբերին եղել է այդ կղզում և նշել է իր ծննդյան տարեդարձը: Բավականին ազատ բովանդակությամբ խոսակցությանը կցված են եղել նաև տղամարդու սեռական օրգաններ պատկերող լուսանկարներ: Անձամբ ֆուտբոլիստը հերքում է տարածված տեղեկատվությունը և հայտնել է, որ այդ ամենը համակարգչային հակերի ձեռքի գործն է, ով կարողացել է կոտրել սոցիալական ցանցի իր էջը: Այնուամենայնիվ, Ռեյունիոնի ոստիկանները շարունակում են հետաքննությունը. նրանց աջակցում են նաև ինտերնետի հետ աշխատանքի մասնագետներ: Իսկ ուրբաթ օրը ոստիկանությունը հայտարարել է, որ գտել է այն բջջային հեռախոսը, որից ուղարկվել են սեքսուալ բնույթի լուսանկարները, իսկ բջջայինն էլ պատկանում է "Ռեալի" աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ Բենզեման անցած տարի մի անգամ արդեն հայտնվել էր սեքս-սկանդալի կենտրոնում. նրան և ֆրանկ Ռիբերիին մեղադրում էին մարոկացի անչափաս մարմնավաճառի հետ կապ ունենալու մեջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: Hayk | Rating: 3.0/4
Total comments: 10