Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման շատ լուրջ է տրամադրված նոր մրցաշրջանին. այս մասին հաղորդում է Marca հանդեսը: Նշենք, որ ֆուտբոլիստն անցած տարվա այս ժամանակահատվածի համեմատ
նիհարել է 7 կգ-ով և այս պահին նրա քաշը 82կգ է: Ասենք նաև, որ Բենզեման որոշ ժամանակ
աշխատել է Մերանո քաղաքի հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ և հետևել է
հատուկ դիետայի: Այդ հիվանդանոցը նրան խորհուրդ է տվել "Արքայական
ակումբի" մարզական տնօրեն Զինեդին Զիդանը: "Ես արդեն 12 տարի է օգտվում եմ այդ
հիվանդանոցից: Այնտեղ եմ բուժվում ամեն հիվանդությունից: Դիետան և մերսումներն օրգանիզմից դուրս
են բերում թունավոր նյութերը",-նշել է Զիդանը:
|