16:29 Բեքհեմ. "4 երեխան լիովին բավական է" | |
Հեղինակավոր Terrikon.com սպորտային պորտալը տեղեկացնում է, որ ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսի" ակումբի հանրահայտ ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը լրագրողներին հայտարարել է, որ չորս երեխան լիովին բավական է, և ինքն այլևս չի ցանկանում հայրանալ: Հիշեցնենք, որ Բեքհեմները վերջերս դուստր են ունեցել և նրան անվանել են Հարփեր Սևեն: Ի դեպ, Դևիդի դստեր երկրորդ անունը՝ Սևենը, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է յոթ, ընտրվել է "Մանչեսթեր Յունայթեդում" Դևիդի կրած համարի պատճառով: Բացի դրանից, Հարփերը ծնվել է տարվա յոթերորդ ամսին, ժամը 7-ին և կշռել է 7 փունտ:
| |
|
Total comments: 1 | |
| |