Home » 2012 » Փետրվար » 7 » Բեքհեմին հեռացնում են նույնիսկ տրիբունայից
17:11
Բեքհեմին հեռացնում են նույնիսկ տրիբունայից
 Ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսի” ակումբի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին հեռացրել են սեփական որդու` Ռոմեոյի խաղը դիտող հանդիսատեսների շարքից, քանի որ ֆուտբոլիստը սկսել է վիճել մանկապատանեկան հանդիպումը սպասարկող մրցավարի հետ:
     "Ես դիտում էի որդուս խաղը: Մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց և դաշտից հեռացրեց փոքրիկներից մեկին: Ես վազեցի խաղադաշտ ու ասացի մրցավարին, որ սխալ է 7 տարեկան երեխային զրկել խաղալու հնարավորությունից: Մրցավարը հիմարի պես նայեց ինձ ու կարմիր քարտ ցույց տվեց գլխավերևում` ինձ հեռացնելով տրիբունայից: Ստիպված էի խաղը շատ հեռվից նայել”,- ասել է անգլիացի 36-ամյա խաղացողը Daily Telegraph բրիտանական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0