20:07 Բեքհեմն ուրախացել է "Ռեալի" հաջողությամբ | |
Մադրիդի "Ռեալի" նախկին կիսապաշտպան անգլիացի Դևիդ Բեքհեմը, ով այժմ հանդես է գալիս ամերիկայն "Լոս Անջելես Գալաքսիի" կազմում, գոհունակություն է հայտնել, որ իր նախկին թիմն Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակ է տոնել "Բարսելոնայի" հանդեպ. այս մասին ահյտնում է իսպանական sport.es կայքը. "Լինելով "Ռեալի" մոլի երկրպագու, ես շատ ուրախացա թիմի հաջողության համար: "Բարսելոնայի" դեմ խաղալիս անհրաժեշտ է հավատալ ուժերիդ: Առջևում դեռ երկու "Սուպերկլասիկո" կա, որի ընթացքում թիմին դժվար փորձություն է սպասվելու: Կատալոնացիների կազմում շատ ուժեղ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ` "Բարսան" և "Մանչեսթեր Յունայթեդն" ներկայումս աշխարհի լավագույն թիմերն են, իսկ "Ռեալը" եթե այսպես շարունակի, ապա մոտակա մի քանի ամսում կարող է առաջ անցնել այս թիմերից":
| |
|
Total comments: 1 | |
| |