Home » 2012 » Մայիս » 27 » Բեքհեմը համաձայն է ստորացուցիչ պայմանագրի
13:37
Բեքհեմը համաձայն է ստորացուցիչ պայմանագրի
 Հեղինակավոր Voetbalprimeur.nl պորտալը տեղեկացնում է, որ ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսի" ակումբի բրիտանացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ` չնայած նրան, որ ըստ նոր պայմանագրի` բրիտանացու աշխատավարձը կրճատվել է 60 տոկոսով` հասնելով տարեկան 3.1 մլն եվրոյի:
     Նշենք, որ ներկայումս ֆրանսիական "ՊՍԺ"-ն Բեքհեմին պատրաստ է ավելի շատ աշխատավարձ վճարել, քան բրիտանացին ստանում է ամերիկյան MLS-ում հանդես գալու համար, սակայն ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել մնալ ԱՄՆ-ում, քանի որ տարեկան երկամուտի մեծ մասը Դևիդը ստանում է գովազներից, իսկ ԱՄՆ-ն էլ համարվում է գովազդի հայրենիքը:
     Հավելենք, որ "Երկաթե Բեքսը" տարեկան վաստակում է 36 մլն եվրո գումար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 510 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0