Home » 2012 » Հունվար » 19 » Բեքհեմը որոշեց ապրել ու աշխատել ԱՄՆ-ում
14:48
Բեքհեմը որոշեց ապրել ու աշխատել ԱՄՆ-ում
 Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, "Լոս Անջելես Գալաքսի" ակումբի անգլիացի 36-ամյա գերաստղ Դևիդ Բեքհեմն այսօր իր ներկայիս ակումբի հետ երկարաձգել է գործող պայմանագիրը մինչև 2014թ.-ի ամառ: "Սա ինձ համար կարևոր քայլ էր: Ես մի քանի ցնցող առաջարկներ ունեի, սակայն որոշեցի մնալ այնտեղ, որտեղ իմ ընտանիքն է: Գիտեմ` Ամերիկայում ֆուտբոլն արդեն մեծ հանրաճանաչություն ունի, իսկ ես ուզում եմ նպաստել դրա` էլ ավելի ճանաչմանը: Կարծում եմ` կարիերաս կավարտեմ հենց Ամերիկայում և կապրեմ այս երկրում",- ասել է անգլիացի ֆուտբոլիստը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0