Home » 2012 » Մարտ » 14 » Բեքհեմը շողոքորթում է Սեեդորֆին
17:30
Բեքհեմը շողոքորթում է Սեեդորֆին
 Ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսի" ակումբի բրիտանացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը վերջին ժամանակներս հեռախոսով շատ է զրուցում իտալական "Միլանի" վետերան կիսապաշտպան Կլարենս Սեեդորֆի հետ: Բանն այն է, որ հարուստ բրիտանացին ցանկանում է, որպեսզի իր ընկեր Սեեդորֆը տեղափոխվի ամերիկյան MLS` պայմանագիր կնքելով ամերիկյան որևէ ակումբի հետ: Ըստ իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանի ունեցած տեղեկությունների` Սեեդորֆը կարող է և ցանկություն հայտնի տեղափոխվել Ամերիկա, որտեղ նրան հաստատ ավելի շատ աշխատավարձ կտան:
     Նշենք, որ 35-ամյա միլանիստ Սեեդորֆի պայմանագիրը "ռոսսոներիների" հետ գործում է մինչև այս ամառ, որից հետո թիմի հետ նոր պայմանագիր չկնքելու դեպքում ձեռք կբերի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
    Հավելենք, որ հոլանդացի վետերանը "Միլանում" հանդես է գալիս 2002թ.-ից, ի
սկ այս մրցաշրջանում անցկացրած 23 հանդիպումներում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0