Home » 2012 » Մայիս » 19 » Բեքհեմը դեռ երկար կխաղա
09:22
Բեքհեմը դեռ երկար կխաղա
 Անգլիական ֆուտբոլի կենդանի լեգենդ Դեյվիդ Բեքհեմը բրիտանական լրատվամիջոցներին հայտնել է, որ դեռ երկար է պատրաստվում ֆուտբոլում մնալ, քանի որ որոշել է մոտակա 2 տարիներին դեռ զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով: "Ցանկանում եմ ավելի շատ ֆուտբոլ խաղալ ու որքան հնարավոր է երկար մնալ ֆուտբոլում` մոտ երկու տարի: Իսկ երբ հեռանամ ֆուտբոլից, ապա կշարունակեմ սպորտի ոլորտում աշխատել: Երջանիկ եմ, քանի որ ինքս շատ բաների եմ հասել: Ես երազել եմ "Մանչեսթեր Յունայթեդում" ու Անգլիայի ազգային հավաքականում խաղալու մասին, ու իրագործվել է երազանքս: Այժմ ցանկանում եմ, որ հաղթենք լոնդոնյան Օլիպիադան",- ասել է վետերան ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 1993թ.-ից, հանդես է եկել "Պրեսթոն Նորտ Էնդ", "Մանչեսթեր Յունայթեդ", Մադրիդի "Ռեալ", "Միլան" և "Լոս-Անջելես Գալաքսի" ակումբներում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0