18:35 Բեռլուսկոնին "ծերուկների" կարիք չի զգում | |
Իտալական "Միլանի" սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին երեկ մեկնաբանել է այն լուրերը, թե իբր "ռոսոներիները" պատրաստվում են իրենց շարքերը համալրել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: "Դեռևս չեմ կարող ասել, թե ովքեր կարող են գալ մեզ մոտ կամ արդյոք մենք կարիք ունենք նոր գնումների: Օրինակ` Բալոտելլին էլ ինձ դուր չի գալիս որպես մարդ, ինչ վերաբերում է Դիդյե Դրոգբային, ապա նա մեզ համար չափազանց ծեր խաղացող է: Նույն բանը վերաբերում է նաև "Ռոմայի" հարձակվող Օսվալդոյին, որին մենք հաստատ չենք գնի",- ասել է "Միլանի" սեփականատերը: Հարկ է նշել, որ այս հայտարարությանն արձագանքել է Օսվալդոն, ով զարմանք է հայտնել նման վերաբերմունքից և հիշեցրել, թե օրեր առաջ ինչպես ինքը` "ծերուկը", կարողացավ գրավել հենց "Միլանի" դարպասը. "Բայց եթե Բեռլուսկոնին է ասում, ես կլռեմ":
| |
|
Total comments: 0 | |