Home » 2012 » Օգոստոս » 6 » Բեռլուսկոնին վաճառում է նաև "Միլանը"
10:09
Բեռլուսկոնին վաճառում է նաև "Միլանը"
 Իտալական "Միլանի" հանրահայտ սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին օրերս ժամանել էր Մոսկվա, որպեսզի անձամբ բանակցություններ վարի ռուսական «ГАЗПРОМ» ընկերության ղեկավարների հետ, քանի որ ցանկանում է վաճառել "ռոսսոներիների" բաժնետոմսերի մի մասը: Իտալական հայտնի ակումբը խոշոր ներդրումների կարիք ունի, սակայն Իտալիայի նախկին վարչապետն այլևս չի կարող սեփական կարողությունը ներդնել թիմի հետագա զարգացման համար: Սիլվիո Բեռլուսկոնին դեռ Զլատան Իբրահիմովիչին "Բարսելոնայից" գնելիս խնդրել էր ռուսական խոշոր ընկրությանը որոշակի գումար տրամադրել, ինչը դրական լուծում էր ստացել: Ըստ ռուսական հայտնի ԶԼՄ-ների` դեռևս երկու տարի առաջ ակումբի բաժնետոմսերի 30 տոկոսի համար ռուսական ընկերությունն առաջարկել էր 180 մլն եվրոյի ներդրում, սակայն մերժում էր ստացել, այժմ էլ արդեն դոն Բեռլուսկոնին է գումար խնդրում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0