20:45 Բեռլուսկոնին հիանում է իր ակումբով | |
Իտալական գրանդ "Միլանի" նախագահ և Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին լրագրողներին հայտնեց իր մեծ ուրախությունն այն առիթով, որ իր ակումբը կարողացել է 2-1 հաշվով հաղթանակ տոնել Թուրինի "Յուվենթուսի" նկատմամբ "Բեռլուսկոնիի գավաթ"
մրցաշարի շրջանակներում: Միլանյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է "աստղային" նախագահի խոսքերը. "Խաղի երկրորդ հատվածում "Միլանը" մրցակցի դեմ խաղում էր գրեթե երկրորդ կազմով, քանի որ խաղադաշտում էին հիմնական կազմից ընդամենը 4 ֆուտբոլիստներ, իսկ ահա "Յուվենթուսը" խաղում էր իր ողջ ներուժով: Հենց այս պատճառով էր, որ իմ սաները փորձում էին գրոհները կազմակերպել հիմնականում հակագրոհների միջոցով: Ինչ վերաբերում է առաջին խաղակեսին, ապա կասեմ, որ տղաներս ցուցադրեցին հիանալի ֆուտբոլ և կարողացան մրցակցի դարպասն ուղարկել 2 հիասքանչ գնդակներ: Զեդորֆն իր գործի իսկական վարպետն է: Ես մեծ հաճույք ստացա նրա խաղը դիտելուց: Նրա իրացրած տուգանայինը պարզապես հեքիաթային էր: Կլարենսը հիանալի է տեսնում խաղադաշտը և կարողանում է հանճարեղ փոխանցումներ կատարել, որոնք միշտ էլ հասնում են իրենց հասցեատիրոջը: Նշեմ նաև Կասսանոյի անունը, ով ևս հիանալի խաղ անցկացրեց և մոտ էր գոլ հեղինակելուն: Այն, որ Պիրլոյին տեսա "Յուվենթուսի" մարզաշապիկով, մի տեսակ տարօրինակ զգացողություն ունեցա: Նա մեծ ֆուտբոլիստ է, և ես նախկինի նման հիանում եմ նրա ցուցադրած ֆուտբոլով: Ցավում եմ, որ նա հեռացավ մեզանից, սակայն նրա հետ պայմանագրի երկարաձգելը մեզ համար մեծ ծախսերի կհանգեցներ":
| |
|
Total comments: 0 | |