09:02 Բեռլուսկոնին ու Գալիանին "Միլանի" մասին | |
Իտալական "Միլանի" սեփականատեր ու Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսոկին ու "Միլանի" փոպնախագահ Ադրիանո Գալիանին վերջերս հետաքրքիր հարցազրույց ունեցան իտալական ԶԼՄ-ներից մեկ լրագրողի հետ: Ստորև ներայացնում ենք նրանց մտքերը "Միլանի" ապագա չեմպիոնության մասին: Իտալիայի վարչապետն առիթը բաց չի թողել խոսել իր թիմի վաղեմի հակառակորդի անհաջողությունների մասին. "Դուք շատ լավն էիք. երեք "Սկուդետտո" նվաճեցիք անընդմեջ. իսկական պատմական ձեռքբերում է, իսկ Մոուրինյոն շատ լավ է աշխատել Ձեր թիմում։ Բայց այժմ հաղթում ենք մենք։ Նախորդ մրցաշրջանում մենք թույլ տվեցինք "Ինտերին" հաղթել ամեն ինչ։ Այժմ, կարծում եմ, դա նրանց համար բավական էր: Երբ ես տեսնում էի, թե ոնց է "Միլանը" "Բ Սերիա", որպես հավակնոտ մարդ, ասեցի ինքս ինձ. "Ես կդարձնեմ "Միլանն" աշխարհի ամենաուժեղ թիմը, իսկ այժմ մենք ուժեղագույնն ենք" Իսկ ահա "Միլանի" Ադրիանո Գալիանին կոչ է արել "ռոսոներիների" երկրպագուներին դեռևս չշնորհավորել թիմին չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ. "Մենք դեռ ոչինչ չենք նվաճել: Մեզ համար սա լավ շաբաթ էր, բայց մենք պետք է հանգստություն պահպանենք: Շաբաթ օրը մենք կարևոր խաղ ունենք, և մեզ հաղթանակը շատ անհրաժեշտ է բոլոր խաղերում": Նշենք, որ Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանի ավարտին մնացել է հինգ տուր, և "Միլանը" մրցաշարային աղյուսակում առաջատարն է: նրան հետապնդող "Նապոլին" ետ է մնում "սև-կարմիներից" վեց միավորով: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Բեռլուսկոնին նշեց ակումբի ղեկին իր 25-ամյա տարելիցը։ Այդ ժամանակահատվածում իտալական ակումբը հաղթել է "Չեմպիոնների լիգայի" 5 խաղարկություններում, նվաճել յոթ "Սկուդետտո", Եվրոպայի հինգ Սուպերգավաթ, այդքան էլ Իտալիայի Գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում, երկու միջմայրացամաքային գավաթ և մեկ աշխարհի ակումբային առաջնություն՝ ընդամենը 30 տիտղոս։ | |
|
Total comments: 1 | |
| |