Իտալական "Միլանի" սեփականատեր միլիարդատեր Սիլվիո Բեռլուսկոնին այսօր սենսացիոն կերպով հայտարարել է իտալական հեռուստաընկերություններից մեկով, որ պատրաստ է վերադարձնել "Ռոսսոներիների" նախկին բրազիլացի առաջատար Կակային. "Կական անկրկնելի անձնավորություն է: Եթե նա ցանկություն հայտնի վերադառնալու, ապա մենք ամեն ինչ կանենք Կակային "Միլան" տեղափոխելու համար",-ասել է Բեռլուսկենին:
|