Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ
սըր Ալեքս Ֆերգյուսոնը հերքել է բոլոր տեղեկություններն այն մասին, որ
իր թիմի բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը կարող է լքել "մանկունիանցիներին". "Դա ուղղակի անհեթեթություն է: Մենք չենք պատրաստվում վաճառել Բերբատովին: Մեզ համար նա շատ կարևոր խաղացող է և անկասկած մեր թիմի մի մասնիկը կլինի հաջորդ մրցաշրջանում",-սըր Ալեքսի խոսքերը մեջբերել է Sky Sports լրատվամիջոցը: Հիշեցնենք, որ վերջերս տեղեկատվություն էր
տարածվել, որ Բերբատովը բանակցություններ է սկսել ֆրանսիական "ՊՍԺ"-ի հետ,
որը Բերբատովին իբր թե առաջարկում է շաբաթական 115 հազար եվրո աշխատավարձ, իսկ
բուլղար խաղացողի տրանսֆերի համար պատրաստ է "Յունայթեդին" վճարել մինչև 25 մլն եվրո:
|