Home » 2011 » Օգոստոս » 3 » Բերբատովը հետաքրքրում է շատերին, բայց թանկ է
15:37
Բերբատովը հետաքրքրում է շատերին, բայց թանկ է
 Ինչպես տեղեկացնում է 4-4-2.com ֆուտբոլային կայքը, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" բուլղար հարձակվող Դիմիտար Բերբատովը հայտնվել է Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" ուշադրության կենտրոնում: 30-ամյա Բերբատովի համար պիտերցիները պատրաստ են 15 մլն եվրո առաջարկել, մինչդեռ "կարմիր սատանաների" համար այդ գումարը լուրջ չէ, քանի որ ժամանակին Բերբատովին "Տոտենհեմից" գնել են 36 մլն եվրոյի դիմաց: Նշենք նաև, որ Բերբատովի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք ակումբներ, որոնց թվում հիշատակվում է թուրինյան "Յուվենթուսը", իսկ ահա իսպանական "Մալագան" էլ պատրաստ է 25 մլն առաջարկել Սըր Ալեքսի նախկին սիրելիի համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hayk | Tags: Սանկտ-Պետերբուրգ, Մալագա, Մանչեսթեր Յունայթեդ, բուլղար, Սըր Ալեքս, Յուվենթուս, Դիմիտար Բերբատով, Տոտենհեմ | Rating: 5.0/1
Total comments: 0