Home » 2012 » Դեկտեմբեր » 9 » Բերեզովսկի. "Այսպիսի սեյվեր վաղուց չէի արել"
20:34
Բերեզովսկի. "Այսպիսի սեյվեր վաղուց չէի արել"
 Հայաստանի ազգային ընտրանու ավագ և Մոսկվայի "Դինամոյի" դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի "Թերեքի" դեմ կայացած արտագնա խաղից (խաղն ավարտվել է "Դինամոյի" 2-1 հաշվով հաղթանակով) հետո "Спорт-Экспресс"-ին տված հարցազրույցում հետո նշել է, որ իր թիմը հանդիպման ընթացքում բախվել է մի շարք խնդիրների: Հարցազրույցը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

   - Ռոմա՛ն, որ պահն էր ամենադժվարը Ձեզ համար հանդիպման ընթացքում:
   - Այսպիսի սեյվեր վաղուց չէի կատարել: Թերևս ամենավտանգավորն առաջին կեսում եղած երկու ճեղքումներն էին մեր տուգանային հրապարակ ու վերջում կատարված գլխով հարվածը, երբ, բարեբախտաբար, գնդակը անցավ դարպասաձողի կողքով:
   - Մամուլի ասուլիսի ժամանակ Էմիլ Կարասը նշեց, որ "Դինամոն" էլ չէր կարողանում դուրս գալ պաշտպանությունից: Ձեր կարծիքով` ինչի՞ հետ էր դա կապված:
   - Կարծում եմ` դա կապված է նրա հետ, որ սա տարվա վերջին հանդիպումն էր: Մենք էլ ուզում էինք հեռու պահել այդպիսի մտքերը, պատրաստվում էինք լրջորեն, սակայն, կարծում եմ, ենթագիտակցության մեջ այն նստած էր: Առավել ևս, որ մենք գրեթե ամբողջ խաղի ընթացքում առջևում էինք հաշվի մեջ: Ցանկանում էինք մեր տուգայինի մատույցներում անսխալ խաղալ:
   - Ի՞նչ տպավորություն թողեց "Թերեքը":
   - Լավ է վերահսկում գնդակը: Մեր տուգանային հրապարակի մոտ լավ էին խաղարկում: Ամբողջ խաղի ընթացքում լարվածության մեջ էի, սակայն մեր պաշտպանները հուսալի խաղացին ու գործը հազվադեպ էր հասնում գոլային պահերի:
   - Ի՞նչ կասեք Գրոզնիի նոր մարզադաշտի մասին:
   - Շատ դուրս եկավ: Հատկապես հաճելի տպավորություն թողեց խոտածածկը, որը դեկտեմբերի կեսին հիանալի վիճակում էր գտնվում: Ցավոք, մյուս մարզադաշտերում գործերը շատ ավելի վատ են այժմ: Այլապես կարող էինք խաղալ մինչև Նոր տարի, ինչպես Արևմտյան Եվրոպայում:
   - Ի՞նչ ծրագրեր ունեք:
   - Մի քանի օր կանցկացնեմ Մոսկվայում, հետո ընտանիքիս հետ կմեկնեմ Բալի:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 576 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0