22:40 Բերեզովսկի. "Ցանկանում էի չոր խաղ ունենալ" | |
Հայաստանի ազգային ընտրանու և Մոսկվայի "Դինամոյի" դարպասապահ Ռոման Բերեզովսկին անվանի "Спорт-Экспресс"-ի հետ փոքրիկ հարցազրույցում էլ խոսել է "Սպարտակի" նկատմամբ տարած խոշոր՝ 5-1 հաշվով հաղթանակի մասին: Վերոնշյալ հարցազրույցը հանձնում ենք նաև Ձեր ուշադրությանը.
- Ես այնքան էլ շատ աշխատանք չունեի այսօր, այնպես որ փորձում էի էլ ավելի շատ շարժվել, շատ վարժություններ կատարել, որպեսզի չմրսեմ խաղադաշտում: - Գո՞հ էիք Ձեր թիմի պաշտպանների գործողություններից: - Ամբողջ թիմն էլ լավ խաղաց, այդ թվում նաև պաշտպաններն ու հենակետայինները: Ապրեն մեր տղաները: - "Սպարտակի" պասիվ խաղը հարձակման գծում առաջին խաղակեսում չզարմացրե՞ց: - Նրանք մի քանի օր առաջ խաղացել էին աշխարհի լավագույն թիմի դեմ, իսկ դա էլ մեծ ուժեր էր խլել: Այո՛, նրանք պարտվեցին, սակայն ներդրեցին իրենց ողջ ուժերը: Կարծում եմ՝ նրանք պարզապես չհասցրեցին վերականգնվել: - Ձյուբայի խաղադաշտ դուրս գալը բարդացրե՞ց Ձեր գործը: - Այո՛, որոշակի ժամանակ պահանջվեց նրա խաղաոճին հարմարվելու համար: Արտյոմն ուժեղ տղա է, լավ է ծածկում գնդակը մարմնով, հաջող է գործում հատկապես երկրորդ հարկում: - Այն դրվագում, երբ նա հարվածում էր մոտ տարածությունից, Ձեր բախտը բերե՞ց, թե՞ լավ ռեակցիա տվեցիք: - Չեմ կարող ասել, որ կատվի ռեակցիա էր: Պարզապես փորձում էի առավելագույն կերպով փակել դարպասը: - Տեղեկություն է հայտնվել, որ Արին շաբաթ երեկոն անցկացրել էր ժամանցային վայրերում, որտեղ մեծ փողեր էր ծախսել: Ի՞նչ եք կարծում, դա իր ազդեցությունը թողեց հանդիպման վրա: - "Սպարտակի" կազմում առհասարակ դժվար է ինչ-որ մեկին առանձնացնել: Կարծում եմ, որ գլխավոր պատճառը, այնուամենայնիվ, "Բարսելոնայի" հետ վերջին հանդիպումն էր: - Շա՞տ եք ափսոսում բաց թողած գոլի համար: - Իհարկե, ցանկանում էի չոր հանդիպում անցկացնել: Սակայն կարևորը թիմային հաղթանակն է: | |
|
Total comments: 0 | |