19:09 Բերեզովսկի. "Ցավալի է, որ խաղն ընդհատվեց" | |
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի "Դինամոյի" բազմափորձ դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է իր գործընկեր ու թիմակից Անտոն Շունինի հետ պատահած միջադեպի մասին, երբ "Զենիթի" խելառ երկրպագուները ճայթրուկ էին նետել ֆուտբոլիստի վրա՝ նրա տեսողությունը վնասելով:
- Հիմա իրոք շատ են ուշադրություն դարձնում երկրպագուների պահվածքին մարզադաշտում, բայց, ցավոք, իրավիճակը դեռևս չի փոխվում: Կարծում եմ` պետք է ավելի արդյունավետ մեթոդներ կիրառել տրիբունաներում այսպիսի արարքներ թույլ չտալու համար: - Դուք տեսե՞լ եք այն պահը, երբ Շունինի վրա ճայթրուկ նետեցին: - Կարող եմ միայն ասել, որ այդ պայթյունից հետո մի քանի րոպե Շունինը ոչինչ չէր լսում, տեսողության հետ կապված խնդիրներ ուներ: Հետո նրան բուժզննման տարան: Այդ պատճառով նրա առողջության հետ կապված հարցերը պետք է ուղղել բժիշկներին: - Ի՞նչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն "Զենիթի" նկատմամբ: - Մի բան կարող եմ ասել. "Դինամոն" առաջին րոպեներից շատ գրավիչ ֆուտբոլ էր ցուցադրում ու արժանիորեն առաջ անցավ հաշվի մեջ: Այդ պատճառով, կրկնակի ցավալի էր, որ հանդիպումն ընդհատվեց հենց այն պահին, երբ թիմը շատ լավ էր խաղում: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դա թող համապատասխան մարմինները որոշեն: Հուսով եմ` նրանք իրոք արդարացի որոշում կկայացնեն: - Եթե հանդիպումը շարունակվի, "Դինամոն" կկարողանա՞ հաղթանակ տանել: - Կարծում եմ` դատելով խաղից, մենք դրական արդյունքի կհասնեինք: Սակայն, ցավոք, որոշ անձիք թույլ չտվեցին մեզ ավարտել հանդիպումը: Ամեն դեպքում, առողջություն եմ ցանկանում մեր թիմի դարպասապահին` Անտոն Շունինին: | |
|
Total comments: 0 | |