08:13 Բերեզովսկիին վիրահատել են | |
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով վերջին շրջանում մերձմոսկովյան "Խիմկիի" հանդիպումները բաց էր թողնում վնասվածքի պատճառով, վիրահատության է ենթարկվել Երևանում:
Ինչպես գիտենք, Բերեզովսկին մեջքի ճողվածք ուներ և բարեհաջող վիրահատության է ենթարկվել՝ այսուհետ առանց ցավերի խաղալու հույս ունենալով: Նշենք նաև, որ մեր ազգային հավաքականի հիմնական դարպասապահն արդեն վերադարձել է Մոսկվա, որտեղ կսկսի անցնել վերականգնողական կուրս, ապա, հույս ունենք, որ կվերսկսի ելույթներ ունենալ նաև "Խիմկիի" կազմում: | |
|
Total comments: 0 | |