Թուրքական "Բեշիքթաշի" ղեկավարությունը որոշել է
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային վերադարձնել երկրի գավաթը, որին այս տարի տիրացել էր: Այդ որոշումն ընդունվել է որպես բողոքի նշան ընդդեմ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի: Հիշեցնենք, որ վերջերս մեղադրանքներ են առաջադրվել "Բեշիքթաշի" նախագահ
Սերդար Ադալիի և թիմի գլխավոր մարզիչ Թայֆուր Հավուտչուի նկատմամբ, ովքեր
կասկածվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Հավելենք նաև, որ թուրքական ֆուտբոլում ծագած կաշառակերության սկանդալի մեջ, ընդհանուր
առմամբ, ներքաշված են մոտ 30 մարդ: Ներկա դրությամբ, մեղադրանք է
ներկայացվել նրանցից 19-ի նկատմամբ, որոնց շարքում է նաև Թուրքիայի
ավարտված առաջնության չեմպիոն հռչակված "Ֆեներբախչեի" նախագահը:
|