13:48 Բեյլ. "Բեքհեմի կորստի համար ցավում է ողջ Բրիտանիան" | |
Անգլիական "Տոտենհեմի" ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարծիք է հայտնել, որ այս պահին ողջ Մեծ Բրիտանիան ցավում է, քանի որ իր սիրելի ֆուտբոլիստը` Դևիդ Բեքհեմը, էլի չի մասնակցելու Օլիմպիական խաղերին: "Ճիշտն ասած, ես շատ զարմացա, երբ իմացա, որ Դևիդը մեզ հետ չի լինելու: Կարծում եմ, որ նա շատ բան էր արել, որպեսզի ամառային Օլիմպիական խաղերն անցկացվեն հենց այստեղ` Լոնդոնում: Բացի այդ` Բեքհեմը ուղղակի հոյակապ խաղացող է, ով գերազանց խաղ է ցուցադրում ամերիկյան "Լոս Անջելես Գալաքսի" ակումբում: Ողջ Բրիտանիան է ցավում, որ նա չի խաղալու",- ասել է Գարեթ Բեյլը:
| |
|
Total comments: 0 | |