Լոնդոնի "Տոտենհեմի" կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոստովանել է, որ իր համար լավագույն օրինակը խաղադաշտում ցույց է տալիս Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն. "Միշտ էլ պետք է մի նոր բան անել խաղադաշտում, որպեսզի քո խաղը կանխագուշակելի չդառնա: Ռոնալդուն էլ երբեք կանխագուշակելի չէ. նա առիթը բաց չի թողնում նոր որոշումներ կայացնելու, ինքնատիպ հնարքներ անելու համար: Պետք է խոստովանեմ, որ ինձ համար նա ընդօրինակելի կերպար է":
|