Home » 2013 » Մայիս » 28 » Բեյլն ու Սուարեսը կխաղա՞ն "Ռեալում"
08:36
Բեյլն ու Սուարեսը կխաղա՞ն "Ռեալում"
 Բրիտանական "Daily Telegraph" պարբերականը գրում է, որ արդեն ամռանը Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը մտադիր է անպայման գնել "Տոտենհեմի" կիսապաշտպան Գարեթ Բեյլին, քանի որ "Արքայական ակումբը" չի կարողացել համոզել բրազիլացի Նեյմարին տեղափոխվել հենց Մադրիդ (21-ամյա բրազիլացին էլ ընտրել է "Բարսելոնայում" խաղալու տարբերակը): Թեև բացահայտ ճնշում չկա մադրիդյան երկրպագուների կողմից, սակայն պարբերականը նշում է, որ այդ խոշոր քայլով Ֆլորենտինո Պերեսը կարող է շահել երկրպագուների սերը: Ի դեպ, բրիտանական մամուլում այսօր լայնորեն շրջանառվում է նաև Լուիս Սուարեսի՝ Մադրիդ տեղափոխվելու հեռանկարը: Ըստ լրագրողների՝ Սուարեսի ու Բեյլի գնումը կարող է հզոր պատասխան լինել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 381 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0