Home » 2012 » Հուլիս » 30 » Բեյլը անպատվում է Ադամին իրեն վնասելու համար
06:50
Բեյլը անպատվում է Ադամին իրեն վնասելու համար
 Լոնդոնյան "Տոտենհեմի" ուելսցի եզրային կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով օրերս կրկին վնասվածք է ստացել, խոսել է անգլիական "Լիվերպուլի" 33-ամյա հենակետային կիսապաշտպան Չառլի Ադամի հետ ունեցած ծանր փոխհարաբերությունների մասին, քանի որ հենց այդ խաղացողի սխալ սահընկման պատճառով է ինքը նորից վնասել ծնկահոդը: "Այն, ինչ տեսել եմ դաշտում, թույլ է տալիս ինձ Ադամին վախկոտ անվանել: Ես զարմացած եմ, քանի որ նման խնդիր է ծագել ընկերական հանդիպման ժամանակ: Այս խաղերը նրա համար էին, որ բոլորս էլ մարզավիճակ ձեռք բերենք, ոչ թե վնասենք միմյանց: Բայց մի շարք մարդիկ ճիշտ չեն ընկալում սա: Իմ ոտքը ցավում է, շատ ուժեղ է ցավում: Պետք է դեռ սպասել և հուսալ, որ հետազոտությունն ինձ համար գոնե մի անգամ լավ արդյունք կտա: Համացանցում նկար կա, որ Ադամն ավելի վաղ է ինձ վնասել, երբ ես ստիպված էի 3 ամիս պարապուրդի մատնվել: Իրոք, ես նրան երբեք վատ բան չեմ արել, բայց նա դիտմամբ ինձ արդեն 2-րդ անգամ վնասվածք է հասցնում: Ես այս երևույթը մի կերպ կհասկանայի, եթե պաշտոնական խաղ լիներ, սակայն ընկերական խաղը նման զոհեր չի պահանջում: Նա անգամ ներողություն չի խնդրել: Դա էլ արդեն ասում է, թե ինչպիսի մարդ է նա: Իսկ այժմ, հաշվի առնելով այն հանգամանք, թե ինչեր է արել նա դեռևս նախկինում, ես չեմ պատրաստվում ընդունել նրա ներողությունը: Այն, ինչ ուզում եմ, ցույց տալ իմ խաղով, որ Ադամն ուղղակի փոշի է: Հաճելի է, երբ մրցակցիդ խաղացողներից առաջ ես պոկվում և նրանք կանգնած հետևում են քեզ: Բայց երբ դեպքեր են լինում, որոնք վտանգի են ենթարկում ձեր կարիերան, ապա ուզում ես ուղղակի ոչինչ չանել",- ասել է երիտասարդ ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 364 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0