16:40 Բիլիչ. "Իսպանիան բոլորից լավ է խաղում" | |
Մոսկովյան "Լոկոմոտիվի" գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը, ով "ԵՎՐՈ 2012"-ի ընթացքում գլխավորում էր Խորվաթիայի ազգային հավաքականը, երեկ բավական հետաքրքիր կարծիք է հայտնել իսպանացիների ցուցադրած խաղի մասին, որը շատերի բնորոշմամբ արդեն ձանձրալի է դարձել: "Իսպանիայի խաղն ազգում է աշխարհի մյուս թիմերի զարգացման վրա, իսկ դրանում չի կարելի կասկածել: Նրանց խաղը ոչ թե ձանձրալի է, այլ ամենից լավն է ողջ աշխարհում: Եթե այդ խաղը ձանձրալի է ստացվում, ապա դրա մեղավորները ոչ թե իսպանացիներն են, այլ նրանց մրցակիցները: Բոլոր թիմերն էլ իսպանացիների հետ խաղում են պաշտպանությունից: Թեև Լեո Մեսսին Իսպանիայի հավաքականում չի խաղում, որ կտրի թիմերի պաշտպանությունն իր անցումներով, սակայն այդ թիմը բավական հաջող է գործում բոլոր օղակներում: Իսպանացիների այսօրինակ խաղը կփոխի շատ թիմերի հոգեբանությունը: Նայե՛ք Իտալիային: Նրանք այլևս իրենց սիրելի "կատենաչչոն" չեն կիրառում: Իսպանացիները ստանդարտ են ստեղծել բոլոր թիմերի համար",- ասել է խորվաթ մասնագետը:
| |
|
Total comments: 0 | |